Ինչպես, ArmFootball.com-ի թղթակցին հայտնեց թեթև ատլետիկայի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը օրերս Մոսկվայում կայացած Էդուարդ Գրիգորյանին նվիրված միջազգային 17-րդ հուշամրցաշարում հաջող հանդես եկան հայ մարզիկները:
Կանանց հեռացատկում 17-ամյա Սաթենիկ Հովհաննիսյանը ցույց է տվել 6մ 13սմ արդյունքը և ճանաչվել է մրցաշարի հաղթող: Ռուսաստանը ներկայացնող 21-ամյա հայ ձողացատկորդ Հայկ Ղազարյանը 5մ ցուցանիշով զբաղեցրել է 3-րդ տեղը:
Իսկ մարզասրահում անցկացված Մոսկվայի բաց առաջնությունում վստահ ելույթ է ունեցել 27-ամյա վանաձորցի հեռացատկորդ, Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու հավակնորդ համարվող Արսեն Սարգսյանը, ով 7մ 79սմ արդյուքնով 15 մասնակիցների մեջ գրավել է 2-րդ տեղը` հաղթող Սերգեյ Նիկոլաևին զիջելով միայն 7 սմ-ով: Կանանց Բարձրացատկում Ռուսաստանը ներկայացնող 28-ամյա Տատյանա Մնացականովան 1 մ 86սմ արդյունքով ճանաչվել է 2-րդը:
ամիս
շաբաթ
օր