Կապանի «Գանձասարը» փետրվարի 16-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որը կտևի մինչև փետրվարի 28-ը:
Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հավաքին մասնակցում է 24 ֆուտբոլիստ, որոնց թվում են փորձարկվող մի քանի լեգեներները, ինչպես նաև ՀՀ ազգային հավաքականի նախկին հարձակվող Արա Հակոբյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ մի փոքր ավելի ուշ հավաքին կմիանան նաև բելառուս լեգեոներներ՝ Սերգեյ Ցվետինսկին և Ստաինսլավ Գնեդկոն, որոնք թիմում փորձաշրջան են անցնում հունվարից: Նրանք Դագոմիսի հավաքից հետո խնդրել էին կարճ ժամանակով մեկնել Մինսկ՝ Բելառուսում իրենց հարցերը կարգավորելու նպատակով:
Խաշամանյանը հայտնեց նաև, որ այս հավաքի ընթացքում նախատեսվում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել՝ փետրվարի 21-ին՝ Աբովյանի «Կինգ Դելյուքսի», իսկ ամսի 28-ին՝ «Արարատի» հետ: «Գանձասարն» իր եզրափակիչ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Անթալիայում, որին կմասնակցեն 22 ֆուտբոլիստ:
ամիս
շաբաթ
օր