Շաբաթ օրը Դյուսելդորֆում մեկնարկում է 100 հազար դոլլար մրցանակային հիմնադրամով ձյուդոյի «Գրան Պրիի» մրցաշարը, որին 95 երկրի 664 մարզիկ է մասնակցում: Հայասանն այս մրցաշարում կներկայացնեն 8 պատվիրակ՝ 6 ձյուդոիստ և 2 ձյուդոիստուհի:
Ուրբաթ օրը կայացել է վիճակահանությունը, որի արդյունքներով որոշվեցին մեր ներկայացուցիչների մրցակիցները: 60կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանի մրցակիցը 1/16-րդ եզրափակիչ փուլում կլինի Միխայիլ Իտեն (Շվեյցարիա) - Յան Սիկարդի (Մոնակո) զույգի հաղթողը: Այս քաշային կարգում հանդես եկող մեր 2-րդ ներկայացուցիչը` Արթուր Վարդանյանը, պայքարը սկսկի 1/32-րդ եզրափակիչ փուլից, ուր նա կհանդիպի ֆինն ձյուդոիստ Վալտեի Յոկինենի հետ:
66կգ քաշային կարգում Արմեն Նազարյանը 1/16-րդ եզրափակիչ փուլում ուժերը կչափի Կասում Պոպուլով (Թուրքմենստան) - Յասպեր դե Յոնգ (Հոլանդիա) զույգի հաղթողի հետ:
Կանանց մրցաշարին մասնակցող 48կգ քաշային Գայանե Հարությունյանը 1/16-րդ եզրափակիչ փուլում կհանդիպի հարավկորեացի Ջուն Յոն Չունի, իսկ 57կգ քաշային Ժաննա Ստանկևիչը` բրազիլուհի Ռաֆել Սիլվայի հետ:
Կիրակի օրը տատամի դուրս կգան 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանն ու 100կգ քաշային Հակոբ Առաքելյանը:
ամիս
շաբաթ
օր