Իրանի Մաշհադ քաղաքում շարունակվող տղամարդկանց շախմատի Ֆիրդուսի հուշամրցաշարում շարունակում է վերելքով հանդես գալ 2009թ.-ի Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը, ով 9 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 1 միավորով առաջ է անցել իրեն հետապնդող 7 մոտակա մրցակիցներից, որոնց թվում է նաև մեր երկրի 2-րդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը:
Նախավերջին՝ 10-րդ տուրում Փաշիկյանի մրցակիցը հոլանդացի Սերգեյ Տիվյակովն է, իսկ Բաբուջյանը կխաղա իրանցի Նիմա Յավանբախտիի դեմ:
Կանանց մարցաշարում հաջող էր մեկնարկել նաև Փաշիկյանի կինը՝ այս տարվա կանանց Հայաստանի չեմպիոնուհի, գրոսմայստեր Մարիա Կուրսովան, որը սակայն նախավերջին 8-րդ տուրում պարտվեց իր գլխավոր մրցակցին՝ վրացուհի Սոֆիկո Խուխաշվիլուն, ու զիջեց առաջատարի դիրքերը: Այս հաղթանակից հետո Խուխաշվիլին 7 միավորով, անկախ վերջին տուրի արդյուքներից, գործնականում ապահովեց 1-ին տեղը, իսկ 5,5 միավորով 6-րդ տեղում ընթացող Մարիա Կուրսովան դեռ 2-րդ տեղ գրավելու հույսեր է պահպանում:
Եզրափակիչ՝ 9-րդ տուրում Կուրսովայի մրցակիցը իրանցի Հոմա Ալավին է:
ամիս
շաբաթ
օր