Սերբիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ շարունակում է կադրային կորուստներր կրել:
Համաձայն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի` ուրբաթ օրը վնասվածք է ստացել հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Մարկո Պանտելիչը, ով ոտնաթաթի վնասվածք է ստացել և շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ առաջիկա հանդիպումը բաց կթողնի նաև անգլիական «Բիրմինգեմի» հարձակվող Նիկոլա Ժիգիչը, ով ծնկի վնասվածք ունի: Նրա տեղը կզբաղեցնի իսպանական «Օսասունայի» հարձակվող Դեյան Լակիչը:
Ավելացնենք նաև, որ Հայաստան - Սերբիա հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին` Կիպրոսում:
ամիս
շաբաթ
օր