Ուրբաթ օրը Երևանի «Փյունիկը» Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց չինական «Չանգչունգ Յաթայի» հետ և պարտվեց 2:3 հաշվով:
Ընդ որում Սուրեն Չախալյանի սաները հանդիպման ընթացքում առջևում էին 2:0 հաշվով` շնորհիվ Արթուր Եդիգարյանի և Արթուր Յուզբաշյանի խփած գնդակների, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում երեք գնդակ բաց թողեցին:
Հանուն արդարության պետք է նշել, որ երկրորդ կեսում Հայաստանի փոխչեմպիոնները հանդես էին գալիս երկրորդ կազմով:
Հաջորդ ստուգողական հանդիպումը մայրաքաղաքային թիմը կանցկացնի փետրվարի 23-ին` սերբական «Սլոբոդայի» դեմ:
ամիս
շաբաթ
օր