Հունաստանի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբները բոյկոտել են կառավարության նոր օրենքի ընդունումը, որը վերաբերում է սպորտին, հայտնում է Reuters-ը:
Ըստ այդ օրենքի 12-րդ կետի` Հունաստանի սպորտի պետական կոմիտեն իրավունք է ստանում զրկել ակումբներին բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքից, եթե վերջիններս պարտք ունեն պետությանը:
Հավելենք, որ նման գործընթացքը կարող է հակասել ՖԻՖԱ-ի կանոնակարգին, ըստ որի կառավարությունը իրավունք չունի միջամտելու ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությանը:
Այժմ մեծ է հավանականությունը, որ ըստ այդ նոր օրենքի հունական այն ակումբները, որոնք հանդես են գալիս եվրագավաթներում կարող են զրկվել մասնակցությունից: Հիշեցնենք,. ոչ այժմ հունական ակումբներից պայքարը Եվոպայի լիգայի խաղարկությունում շարունակում են «Օլիմպիակոսն» ու ՊԱՕԿ-ը:
ամիս
շաբաթ
օր