Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, թե ինչն իր համար Եվրոպայի առաջնությունում հաջողություն կհամարվի:
- Եկե'ք դիտարկենք ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, մենք այժմ երկրորդ տասնյակի վերջին թիմերից մեկն ենք (ըստ վերջին վարկանիշային աղյուսակի Ֆրանսիան 17-րդ տեղում է, ArmFootball.com): Ֆրանսիական ֆուտբոլը նոր է սկսում վերականգնվել: շատերը կարծում են, որ եթե մենք զիջենք նույնիսկ կիսաեզրափակչում, ապա առաջնությունը կարելի է ձախողված համարել: Ես այդպես չեմ կարծում: Մեր նպատակը այդ առաջնությունում գոնե մեկ խաղում հաղթելն է,- նշել է ֆրանսիացի մասնագետը:
ամիս
շաբաթ
օր