Հինգշաբթի օրը ուկրաինական «Կրիվբասը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, իր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: Կրիվորոժյան թիմի մրցակիցը ռումինական «Աստրան» էր: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Ուկրաինական ակումբում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը փորձաշրջան է անցնում այդ թիմում: Ռոբերտը մասնակցեց ամբողջ առաջին խաղակեսին: Կմնա արդյոք նա այդ թիմում, կորոշի մարզչական կազմը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Իր հաջորդ հանդիպումը ուկրաինական ակումբը կանցկացնի փետրվարի 18-ին սերբական «Վոյեվոդինայի» հետ:
ամիս
շաբաթ
օր