Որոնել
Արխիվ
17.02.2012  10:46

The Armenian Weekly. Հայաստանը թակում է միջազգային մեծ ֆուտբոլի դուռը

Հայտնի լրագրող Մայքլ Գրեհեմը The Armenian Weekly պարբերականում հրապարակած իր նյութում հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը թակում է միջազգային մեծ ֆուտբոլի դռները:

«Արդեն չորս ամիս է անցել, սակայն Հայաստանի հավաքականի երկրպագուները չեն կարողանում մոռանալ այն դառը դեղահաբը, որը ստիպված էին կուլ տալ անցած տարվա հոկտեմբերին Դուբլինի Aviva մարզադաշտում: Հայաստանի վստահ առաջընթացը Եվրո-2012-ի ընտրական փուլում հանկարծակի և անշնորհքաբար կերպով կանգնեցվեց իռլանդացիներից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո:

Հայաստանը երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստներով կազմավորված թիմ ունի, որը իր երիտասարդ գլխավոր մարզչի ղեկավարությամբ գեղեցիկ ֆուտբոլ է խաղում` հիացնելով բազմաթիվ ֆուտբոլասերների:

Հայաստանը թակում է միջազգային մեծ ֆուտբոլի դուռը: ՀՖՖ-ն և մարզիչ Մինասյանը չպետք է կենտրոնանան Դուբլինի պարտության վրա, այլ պետք է ուժեղացնեն հավաքականը և պատրաստվեն Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլին, որիը թիմը կսկսի սեպտեմբերին` Մալթայի և Բուլղարիայի հետ արտագնա հանդիպումներով»,- գրում է բրիտանացի լրագրողը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի ընտրանին փետրվարի 28-ին և 29-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի և Կանադայի հավաքականների դեմ:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր