Որոնել
Արխիվ
16.02.2012  11:39

Արմեն Տիգրանյան. «Տրամադրված ենք գավաթը նվաճելուն»

Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Արմեն Տիգրանյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է թիմը նախապատրաստվում գալիք մրցաշրջանին:

«Գավաթը նվաճելու խնդիր մենք ունեինք նաև նախորդ մրցաշրջանում և շատ մոտ էինք հասնելու դրան, սակայն մի քանի պատճառներ կային, որ չստացվեց: Այժմ մեր առջև կրկին դրված է այդպիսի խնդիր և բացի գավաթից առաջնությունում պետք է տեղ գրավենք առաջին եռյակում:

Եվ քանի որ վերջերս պարզ դարձավ, որ Հայաստանի գավաթի եզրափակիչն անցկացվելու է Գյումրիում, ապա մենք ուղղակի պարտավոր ենք առավելության հասնել «Միկայի» հանդեպ կիսաեզրափակիչում, իսկ արդեն եզրափակիչում, ինչպես ասում են, տանը պատերն էլ են օգնում»,- նշել է Տիգրանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչները, որոնցում կհանդիպեն «Իմպուլս» - «Ուլիս», «Շիրակ» - «Միկա» զույգերը, կկայանան մարտի 17-18-ին և ապրիլի 14-15-ին 

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր