Հայաստանի կանանց հավաքականը Եվրո-2013-ի ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվելիս 0:6 հաշվով զիջել է Պորտուգալիայի ազգային հավաքականին: Սա Վաղարշակ Ասլանյանի սաների 6-րդ անընդմեջ խաշոր հաշվով պարտությունն էր:
Այս հանդիպմանը մեր թիմը խաղացել է հետևյալ կազմով. Աննա Կարապետյան, Հասմիկ Երեմյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինա Ալեքսանյան, Գայանե Կոստանյան, Օլգա Օսիպյան, Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան (Արփինե Արզումանյան, 90), Մարիամ Ստեփանյան, Մարինե Կարապետյան:
Հայաստանի հավաքականը շարունակում է եզրափակել 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը` առանց վաստակած միավորների: Ընդ որում մեր թիմը ոչ մի անգամ չի գրավել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով 38-ը: Հաջորդ հանդիպումը նրանք կանցկացնեն նոյեմբերի 23-ին` սեփական հարկի տակ` Ավստրիայի ընտրանու հետ, որին հյուրընկալվելիս զիջել են 0:3 հաշվով:
ամիս
շաբաթ
օր