Կրասնոդարի «Կուբանի» հարձակվող Սերգեյ Դավիդովը, ով դարձավ «Վասլուի» հետ ստուգողական խաղի միակ գոլի հեղինակը, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է իր խփած գնդակը ռումինական թիմի դարպասը:
«Հենց խաղակեսի սկզբից իմ նպատակն էր բացվել, ազատ տարածություններ գտնել, և ես շարժվում էի ու փոխանցման սպասում: Երկար ժամանակ չէր ստացվում. երբեմն ես չէի հասցնում, երբեմն փոխանցումներն էին սխալ լինում:
Վերջապես Պիզելլին տեսավ, որ ես բացվում եմ և հիանալի փոխանցում կատարեց, իսկ ես գնդակը գլորեցի դարպասապահի կողքով»,- պատմել է հարձակվողը:
Հիշեցնենք, որ Դավիդովը հանդիպման միակ դնդակը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի փոխանցումից հետո:
ամիս
շաբաթ
օր