Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Կրասնոդարի «Կուբանը» ստուգողական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ ռումինական «Վասլուի» նկատմամբ:
Միակ գնդակը կրասնոդարցիներ հարձակվող Սերգեյ Դավիդովը խփեց 80-րդ րոպեին` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի փոխանցումից հետո, ով խաղադաշտ էր դուրս եկել անմիջապես ընդմիջումից հետո: 73-րդ րոպեին Մարկոսը նաև արժանացավ դեղին քարտի:
Հաջորդ հանդիպումը Դան Պետրեսկուի սաները կանցկացնեն փետրվարի 18-ին` հունգարական «Վիդեոտոնի» դեմ:
ամիս
շաբաթ
օր