Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոսել է հինգշաբթի օրը կայանալիք Եվրոպայի Լիգայի «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մասին: Մասնավորապես հարձակվողը հայտարարել է, որ ինքը թիմակիցների հետ մեկտեղ լուրջ է մոտենում այս մրցաշարին:
«Իմաստ չկա պարզապես մասնակցել մի մրցաշարի և չմտածել այն հաղթելու մասին: Սա մեզ համար նոր մարտահրավեր է, անձամբ ես անհամբերությամբ եմ սպասում «Այաքսի» դեմ խաղին: Կարծում եմ` սեր Ալեքսը «Այաքսի» հետ խաղին դուրս կբերի լավագույն կազմը»,- Ռունիի խոսքերն է փոխանցում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակչի «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին` Երևանի ժամանակով 22:00-ին:
ամիս
շաբաթ
օր