ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի 41-րդ տեղում Հայաստանի հայտնվելը պայմանավորված է լավ հավաքական ունենալով և լավ խաղալով: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ապագայում քանի տեղով կառաջադիմենք և որ հորիզոնականում կհայտնվենք՝ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ինքը չի սիրում գուշակություններ անել. «Բայց իմ ցանկությունն է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը լինի առաջին տասնյակում, դա իմ երազանքն է»,- ասէլ է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին FIFA-ն հրապարակած ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 4 տեղով և հայտնվել է իր համար ռեկորդային 41-րդ տեղում։
ամիս
շաբաթ
օր