Մարտի 3-10-ը Ֆրանսիայի Քաթելլա Գրանդ քաղաքում 28-րդ անգամ կանցկացվի շախմատի ավանդական փառատոնը, որի մրցանակային հիմնադրամը 30 հազար եվրո է: Այստեղ գլխավոր մրցաշարին մասնակցող 201 շախմատիստների թվում կլինեն հայազգի 10 շախմատիստներ:
Նրանց շարքում են այս տարվա տղամարդկանց ՀՀ չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, 2012թ.-ի կանանց ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, Գևորգ Հարությունյանը, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան ու Սերգեյ Գրիգորյանցը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Տիգրան Ղարամյանը, ԱՄՆ-ի պատվիրակ Տաթև Աբրահամյանը, Վրաստանի պատվիրակ Դավիթ Հարությունյանը և բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը:
Մրցաշարի հաղթողը կստանա 3 հազար, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները համապատասխանաբար՝ 2000 և 1500 եվրո պարգևավճար: Կանանց մեջ լավագույն արդյունքն ունեցող շախմատիստուհին լրացուցիչ կարժանանա 600 եվրո պարգևավճարի:
ամիս
շաբաթ
օր