Որոնել
Արխիվ
15.02.2012  12:02

Շախմատ. Aeroflot open. Հրանտ Մելքումյանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություններ ունի

Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի «Aeroflot Open» հեղինակավոր փառատոնը:

Գլխավոր՝ «A» մրցաշարին մասնակցող բոլոր 3 հայ շախմատիստները նախավերջին՝ 8-րդ տուրում ոչ-ոքիներ խաղացին իրենց մրցակիցների հետ: Առաջատարների խմբում գտնվող Հրանտ Մելքումյանը միավորը կիսեց ռուս շախմատիստ Տոմաշեւսկու, Կարեն Հ. Գրիգորյանը՝ ադրբեջանցի Սաֆարլիի, Վլադիմիր Հակոբյանը՝ ուկրաինացի Ժերեբուխի հետ:

8 տուրից հետո մրցանակային տեղի հավակնող Մելքումյանը 5,5 միավորով 4-7-րդ տեղերը բաժանողների խմբում է ու վճռորոշ՝ 9-րդ տուրում ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանի հետ:

Բարձր տեղի հավակնող պատանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը իր ակտիվում 5 միավոր է գրանցել ու ավարտական տուրում կհանդիպի Հոլանդիան ներկայացնող գրոսմայստեր Իվան Սոկոլովին: Եզրափակիչ տուրում Վլադիմիր Հակոբյանը կմրցի լեհ շախմատիստ Գժեգոժ Գայեւսկու հետ:

B խմբում մեր շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս 5,5-ական միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանն ու Հովհաննես Գաբուզյանը, ովքեր դեռ 2-րդ տեղ գրավելու հույսեր են պահպանում:

C խմբում հանդես եկող մեր 6 շախմատիստներից 5-ը 8-րդ տուրում, ցավոք պարտություններ կրեցին ու գործնականում զրկվեցին մրցանակակիր դառնալու հնարավորությունից: Այստեղ հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ունի ՌԴ-ի պատվիրակ, 20-ամյա Էդուարդ Բարսամյանը, ով 6 միավորով ընթանում է 5-րդ տեղում:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր