Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը ArmFootball.com-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը ուժեղ շախմատիստուհի է և կարող է ուժեղացնել մեր ընտրանու կազմը:
- Ոչ մի կասկած չկա, որ Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը ուժեղ շախմատիստուհի է և կարող է ուժեղացնել մեր կանանց հավաքականը: Եվ ընդհանրապես, ես դրականորեն եմ վերաբերվում և ողջունում եմ այն փաստը, երբ արտերկրում բնակվող մեր շախմատիստները ցանկանում են հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ Սկրիպչենկո-Աղաբաբյանը մեր կայքին տված հարցազրույցում նշել էր, որ եթե նրան Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկ արվի, ապա նա կմտածի դրա շուրջ:
ամիս
շաբաթ
օր