Որոնել
Արխիվ
15.02.2012  10:45

Բռնցքամարտ. Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Սոֆիայի եւ Հելսինկիիի մրցաշարերին

Փետրվարի 6-ից 20-ը բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Աբովյանում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի ազգային ընտրանու հետ:

Այս 2 հավաքականները, որոնք ի դեպ այսօր Աբովյանում ստուգողական հանդիպում կանցկացնեն, լրջորեն պատրաստվում են ապրիլի 13-ից 22-ը Տրապիզոնում կայանալիք Եվրոպա մայրցամաքի օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որտեղ 10 քաշային կարգերում կխաղարկվեն Լոնդոնի օլիմպիադայի թափուր մնացած 26 ուղեգրեր: 

Այս պատասխանատու ստուգատեսից առաջ ՀՀ ընտրանու թեկնածուները ուժերը կփորձարկեն Բուլղարիայում եւ Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարերում:

Աղամալյանն արդեն հայտարարել է, որ փետրվարի 21-ից 26-ը Սոֆիայում կայանալիք «Stranja» անվանումը կրող միջազգային ավանդական մրցաշարում ՀՀ կներկայացնեն 6 բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Դանիելյանը (49կգ), Բարեղամ Հարությունյանը (52կգ), Հովհաննս Բաչկովը (56կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60կգ), Արթուր Խաչատրյանը (81կգ) եւ գերծանր քաշային Սերգո Պողոսյանը:

Այս մրցաշարում EUBC-ի տեխնիկական պատվիրակն է բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը հայտնել է նաեւ, որ մարտի 8-ից 12-ը Հելսինկիում կայանալիք «Geebee» անվանումը կրող միջազգային ներկայացուցչական մրցաշարում իրենց ուժերը կփորձեն ՀՀ ընտրանու թեկնածուների մեկ այլ խումբ՝ Կորյուն Սողոմոնյանը (49կգ), Նարեկ Աբգարյանը (52կգ), Արամ Ավագյանը (56կգ), Արա Պուլուզյանը (64կգ), Հրայր Մաթեւոսյանը (69կգ), եւ Լոնդոնի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր ստացած մեր միակ բռնցքամարտիկը, աշխարհի փոխչեմպիոն, 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Այս 2 մրցաշարերի արդյունքներով Կարեն Աղամալյանը կորոշի թե ում վստահի Տրապիզոնում կայանալիք վարկանիշային մրցաշարում: Մարզիչը գտնում է, որ եթե իրենց Թուրքիայում հաջողվի եւս 1-2 օլիմպիական ուղեգիր նվաճել, ապա դա պիտի լավ արդյունք համարել:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր