Որոնել
Արխիվ
14.02.2012  11:49

Շախմատ. Փաշիկյանն ու Կուրսովան` Իրանում ընթացող մրցաշարի առաջատարներ

Իրանի Մաշադ քաղաքում զուգահեռաբար ընթանում է տղամարդկանց և կանանց միջազգային մրցաշարեր, որտեղ հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները:

Տղամարդկանց մրցաշարում, որը կրում է «Ferdowsi Open» անվանումը, 2009թ.-ի Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Արման Փաշիկյանը 5 անընդմեջ հաղթանակ է տոնել և նույնպիսի արդյունք ունեցող իրանցի գրոսմայստեր Մորտեզա Մահջուբի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:

ՀՀ ներկայացնող գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը իր ակտիվում 4 միավոր է գրանցել և առայժմ ընթանում է 5-րդ տեղում: 6-րդ տուրում Փաշիկյանը կհանդիպի Մահջուբի, իսկ Բաբուջյանը՝ Համիդ Դեղանիի հետ:

Կանանց մրցաշարում վստահ է հանդես գալիս 2012թ.-ի Հայաստանի կանանց չեմպիոնուհի, գրոսմայստեր Մարիա Կուրսովան՝ Արման Փաշիկյանի կինը: Նա 4 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր ու 4 այլ մասնակիցների հետ բաժանում է 1-5-րդ տեղերը: 5-րդ տուրում Մարիայի մրցակիցը իրանցի միջազգային վարպետ Սարասադատ Խադեմալշարիեհն է:

Ավելացնենք, որ այս մրցաշարերի հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 20-ին:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր