Ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարը Լոնդոնում անցկանելու ՖԻԴԵ-ի որոշումը:
«Կարծում եմ, եթե մրցաշարն անցկացվեր Ադրբեջանում, ապա կազմակերպիչները բարձր մակարդակով կապահովեին Լևոնի անվտանգությունը: Այլ հարց է, որ Արոնյանը հոգեբանորեն պատրաստ չի խաղալ Բաքվում: ՖԻԴԵ-ն կարող էր մերժել նրան, սակայն որոշեց ընտրել Լոնդոնը: Համենայն դեպս, չեմ կարծում, որ Արոնյանի` Բաքվում խաղալուց հրաժարվելը ազդել է այդ որոշման վրա:
Եթե Երևանում հավակնորդների մրցաշար անցկացվեր, ապա ես կլսեի Ադրբեջանի շախմատային ֆեդերացիայի խորհրդին: Կանեի ամեն ինչ, որպեսզի ՖԻԴԵ-ն փոխի իր որոշումը: Ես չգիտեմ, թե ինչ պայմաններ կարող է առաջարկել Հայաստանը, վերջիվերջո, այնտեղ հազվադեպ են խոշոր մրցաշարեր անցկացվում: Իսկ ահա Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ընդունել է հայ մարզիկներին»,- հայտարերել է Մամեդյարովը:
ամիս
շաբաթ
օր