Մոսկվայում շարունակվող շախմատի «Aeroflot Open» հեղինակավոր փառատոնի գլխավոր՝ A մրցաշարում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 6-րդ տուրում զիջեց 19-ամյա իտալացի Ֆաբիանո Կարուանային: Նա այժմ 5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող ուկարինացի Անտոն Կորոբովին զիջում է 1 միավորով, ու 5-17-րդ տեղերը բաժանողների խմբում է:
Պատանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը իր ակտիվում գրանցել է 3,5, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը` 3-ական միավոր: 7-րդ տուրում Մելքումյանը կհանդիպի հունգարացի Շաբա Բալոշի, Կարեն Գրիգորյանը՝ հնդիկ գրոսմայստեր Չանդա Սանդիպանի, Հակոբյանը՝ իրանցի Էհսան Մաղամի Ղաեմի, Գրիգորյանցն էլ՝ ռուսաստանցի Միխայիլ Կոբոլիայի հետ:
B խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ունեն Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Պետրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք 4-ական միավորով 14-24-րդ տեղերը բաժանողների խմբում են:
C խմբում 6 միավորով միանձնյա մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ շախմատիստ Արավինդը, իսկ 4,5-ական միավոր վաստակած Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանն ու ՌԴ-ն ներկայացնող Էդուարդ Բարսամյանը 5-15-րդ տեղերը բաժանողների խմբում են:
ամիս
շաբաթ
օր