Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Միքայել Բալլակը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումը:
Կիրակնօրյա մարզման ժամանակ Բալլակը վնասել է ոտքի մկանը և ստիպված է եղել մարզումը ժամանակից շուտ ավարտել: Առայժմ 35-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը չի նշվում, սակայն հայտնի է, որ «Բարսելոնայի» դեմ խաղը նա բաց կթողնի, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Բալլակը մասնակցել է Գերմանիայի առաջնության 14 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
ամիս
շաբաթ
օր