Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ իրենք մտադիր են թիմի հոլանդացի ֆուտբոլիստ Արյեն Ռոբբենին նոր պայմանագիր առաջարկել:
- Ռոբբենը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Չկասկածեք, նա դեռ «Բավարիային» շատ կօգնի, այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը,- TZ պարբերականի հետ զրույցում նշել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Ռոբբենի գործող պայմանագիրը մյուխենյան ակումբի հետ ավարտվում է 2013թ.-ի ամռանը:
ամիս
շաբաթ
օր