Որոնել
Արխիվ
12.02.2012  15:30

Շախմատ. Aeroflot Open. Հրանտ Մելքումյանը բաժանում է առաջին հորիզոնականը

Մոսկվայում շարունակվող ամենամյա Aeroflot Open-ի մրցաշարում հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: 5-րդ տուրում նա սպիտակներով առավելության է հասել ռուս գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինի նկատմամբ, և այժմ 4 միավորով բաժանում է առաջին հորիզոնականը իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի և ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ:

Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել բելառուս Սերգեյ Ժիգալկոյի հետ, իսկ Կարեն Գրիգորյանին մեկ այլ բելառուս Ալեքսանդրովի հետ պարտիայում հաղթանակ է շնորհվել, քանի որ վերջինս չի ներկայացել հանդիպմանը: Գրիգորյանը 3 միավորով բաժանում է 18-35-րդ տեղերը, իսկ Հակոբյանը 2,5 միավորով գտնվում է 36-57-րդ տեղերը բաժանող շախմատիստների խմբում:

6-րդ տուրում Մելքումյանը սևերով կխաղա մրցաշարում երկրորդ վարկանիշն ունեցող իտալացի Ֆաբիանո Կարուանայի, Գրիգորյանը` սպիատկներով լեհ գրոսմայստեր Բարտոշ Սոչկոյի, իսկ Հակոբյանը` սևերով` ղազախ Ռինատ Ժումամբաևի դեմ:

B խմբում հանդես եկող Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունեն Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանն ու Արտաշես Մինասյանը, ովքեր 3,5 միավորվ բաժանում են 10-29-րդ տեղերը: Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Պետրոսյանը վաստակել են 3-ական միավոր:

C խմբում հանդես եկող Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանն ու Ռուսաստանը ներկայացնող Էդուարդ Բարսամյանը 4,5 միավորով 5-15-րդ տեղերը բաժանողների խմբում են:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր