Փետրվարի 14-26-ը Դոնեցկի «Մետալուրգը» իր վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Թուրքիայում, հաղորդում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքի ընթացքում Վլադիմիր Պյատենկոյի սաները երեք ստուգողական հանդիպում կանցկացնեն: Փետրվարի 16-ին նրանք կհանդիպեն Սոֆիայի «Սլավիայի», փետրվարի 19-ին` ռուսական «Ամկարի», իսկ փետրվարի 24-ին` Գրոզնիի «Տերեկի» հետ:
Հիշեցնենք, որ «Մետալուրգի» կազմում են ելույթ ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը:
ամիս
շաբաթ
օր