Որոնել
Արխիվ
12.02.2012  02:07

Մարկոս Պիզելլի. «Ուրախ եմ, որ մասնակցեցի գոլային գրոհին»

Կրասնոդարի «Կուբանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է «Լիտեքսի» հետ կայացած հանդիպումը (3:1), որում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

- Մարկո'ս, դժվա՞ր էր մտնել այս դինամիկ խաղի մեջ:

- Ոչ, մի դժվար բան չկար: Մենք լավ էինք տրամադրված, ցանկանում էինք հաջող խաղ ցույց տալ: Ինչ վերաբերում է ֆիզիկական պատրաստվածությանը, ապա այն յուրահատուկ է մրցաշրջանի այս հատվածի համար: Այժմ ուսումնամարզական հավաքներ են ընթանում, բոլորն էլ ծանրաբեռնված մարզվումներ են անցկացնում: Այդ պատճառով ֆուտբոլիստներից ոչ ոք 90 րոպե չի անցկացնում խաղադաշտում:

- Ի՞նչ տպավորություն թողեց մրցակիցը:

- Մենք ստիպված էինք լուրջ ջանքեր գործադրել հաղթանակի հասնելու համար: «Լիտեքսն» անզիջում թիմ է, լավ է խլում գնդակը: Հարձակման գծում բուլղարացիները ևս խնդիրներ ստեղծեցին մեզ համար:

- Բացի տասնմեկ մետրանոցից խփած գնդակից, դու նաև գոլային փոխանցում կատարեցիր: Կարո՞ղ ես հիշել այդ պահը:

- Ես ստացա գնդակը տուգանային հրապարակի մոտակայքում: Շարունակության մի քանի տարբերակներ ունեի: Փորձեցի պաշտպաններին ցույց տալ, որ ինքս կշարժվեմ դեպի դարպասը, սակայն արդեն տեսել էի, որ Անտոն Սեկրետը հսկողությունից դուրս է մնացել: Խաբուսիկ շարժումից հետո փոխանցում կատարեցի նրան, իսկ նա էլ հարվածեց դարպասի մոտակա անկյունը: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի գոլային գրոհին: Ամեն ինչ հրաշալի ստացվեց:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր