Կրասնոդարի «Կուբանը» Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: Թիմը 3:1 հաշվով առավելության է հասել բուլղարական «Լիտեքսի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խաղադաշտ է դուրս եկել անմիջապես ընդմիջումից հետո` 1:1 հաշվի ժամանակ: 52-րդ րոպեին նա առաջ է մղել իր թիմին` հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը և կրասնոդարյան թիմի կազմում խփելով իր առաջին գնդակը: Իսկ հանդիպման վերջին րոպեին Անտոն Սեկրետը Մարկոսի փոխանցումից հետո վերջակետ է դրել հանդիպմանը:
Հաջորդ հանդիպումը Դան Պետրեսկուի սաները կանցկացնեն փետրվարի 15-ին` ռումինական «Վասլուի» հետ:
ամիս
շաբաթ
օր