Ուրբաթ օրը Յարոսլավլի «Շիննիկը» Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ոչ-ոքի` 2:2 է խաղացել Սարանսկի «Մորդովիայի» հետ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում և փոխարինվել է 55-րդ րոպեին, սակայն 20 րոպե անց կրկին խաղադաշտ է դուրս եկել` փոխարինելով Էլդար Նիզամուտդինովին:
Ավելացնենք, որ այսօր` Երևանի ժամանակով 17:30-ին Յուրի Գազաևի սաները Մոսկվայի «Տորպեդոյի» հետ հանդիպումով կմեկնարկեն ՖԱԼ-ի գավաթի խաղարկությունում:
ամիս
շաբաթ
օր