Որոնել
Արխիվ
10.02.2012  13:09

Շախմատ. հավակնորդների մրցաշարը կանցկացվի Լոնդոնում

Շախմատի աշխարհի չեմպիոնի հաջորդ շրջափուլի հավակնորդի կոչման համար նախատեսված մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 13-ը: Այդ մասին «Спорт-Экспресс» թերթին տված հարցազրույցում հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Որպես մրցաշարի կազմակերպիչ կրկին հանդես կգա ամերիկացի գործարար Էնդրյու Պոլսոնի «Ագոն» կազմակերպությունը, որին ՖԻԴԵ-ն վստահել է տղամարդկանց աշխարհի չեմպիոնի համար պայքարի մոտակա բոլոր շրջափուլերի անցկացումը:

Առաջիկա մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը և Ալեքսանդր Գրիշուկը (երեքն էլ` Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), և աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտի պարտվողը:

Ավելացնենք, որ մրցաշարի անցկացման համար հայտ էին ներկայացրել նաև Բուլղարիան և Ադրբեջանը:

Հիշեցնենք նաև, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով իր անհատական բարձր վարկանիշի շնորհիվ իրավունք ունի մասնակցել հավակնորդների մրցաշարին, հայտարարել է, որ եթե մրցաշարն անցկացվի Բաքվում, ապա նա կհրաժարվի իր մասնակցությունից:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր