Շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարի կազմակերպիչները հայտարարել են մեծանուն շախմատիստի հիշատակին նվիրված սոիպերմրցաշարի կազմակերպման ժամկետները: Այն կընթանա հունիսի 7-19-ը Մոսկվայում:
Շախմատի ՌԴ-ի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, այս կարեւոր ստուգատեսում հանդես գալու իրենց պատրաստակամությունն արդեն հաստատել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենն ու աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Սուպերմրցաշարի մյուս մասնակիցների անունները հայտնի կդառնան փոքր ինչ ավելի ուշ:
Նշենք, որ անցյալ տարի նոյեմբերի 2-րդ կեսին անցկացված Տալի 6-րդ հուշամրցաշարում 1-2-րդ տեղերը 5,5-ական միավորով բաժանեցին Արոնյանն ու Կառլսենը:՛
ամիս
շաբաթ
օր