Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպման շրջանակներում հանդիպեցին «Լիոնն» ու «Բորդոն»: Խաղի հիմնական ժամանակում հաղթողն ի հայտ չեկավ, իսկ լրացուցիչ ժամանակում տանտերերը կարողացան երկու գոլ խփել և դուրս գալ հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպումը 4 ժամ ավելի վաղ էր սկսվել:
Ֆրանսիայի գավաթ. 1/8 եզրափակիչ
«Լիոն» - «Բորդո» 3:1
գոլերը` Ժուսսի, 24 (0:1); Լաքազեթ, 37 (1:1); Գոմիս, 96 (2:1); Բրիան, 118 (3:1).
ամիս
շաբաթ
օր