Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» խաղի և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
- Մոուրինյոն խորհուրդների կարիք չունի, քանի որ նա չափահաս մարդ է: Բայց ցանկացած մարդ ունի իր անհատականությունը: Իսկ ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա նա այնպիսի խաղ է ցուցադրում, որը ընդհանուր մակարդակից լրիվ առանձնանում է: Այդ թիմը օրինակ է ծառայում մնացած ակումբների համար և հաղթում է միայն այն պատճառով` այդ թիմում խաղում են աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստները,-ֆրանսիացու խոսքերն է մեջբերում goal.com կայքը:
ամիս
շաբաթ
օր