Փետվարի 8-ին Յարոսլավլի «Շիննիկը» մեկնեց Կիպրոս, որտեղ իր հերթական ուսումնամարզական հավաքը կանցկացնի, որը կտևի մինչև փետրվարի 21-ը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Թիմի հետ Լառնակա է մեկնել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Նշենք, որ հավաքի շրջանակներում Յուրի Գազզաևի սաները կմասնակցեն ընկերական մրցաշարի` փետրվարի 10-ին կհանդիպեն Մոսկվայի «Տորպեդոյի», փետրվարի 13-ին` Վլադիկավկազի «Ալանիայի», իսկ փետրվարի 16-ին Նովոսիբիրսկի «Սիբիրի» հետ:
Բացի այդ մրցաշարից «Շիննիկը» նախատեսում է ևս երկու հանդիպում չեխական «Սլովանի» և ռուսական «Սլավյանսկի» ակումբների հետ:
ամիս
շաբաթ
օր