«Արարատն» անցած շաբաթվանից անցել է օրեկան 2 մարզում անցկացնելու ռեժիմին, որին մասնակցում են «Արարատի» և նրա դուստր թիմի' «Արարատ-2»-ի 24 խաղացողները: Ի դեպ, արդեն մի քանի օր է թիմ է վերադարձել «Արարատի» նախկին կիսապաշտպան, «Իմպուլսում» հանդես եկած, ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Արթուր Պետրոսյանը:
«Արարատի» հետ պայմանագիր է կնքել լուծարված «Կիլիկիայի» եզրային պաշտպան Արթուր Մեսրոպյանը, ով հանդես է եկել շվեդական «Բոդեն» ակումբում: Իսկ թիմի փորձառու խաղացողներից մեկը' 26-ամյա պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը այս օրերին փորձաշրջան է անցնում Լեհաստանի 2-րդ խմբի առաջնության մասնակից «Կալիսիա» թիմում:
ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում «Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 13-ին Ավանի մարզադաշտում «Արարատը» ընկերական խաղում կմրցի «Իմպուլսի» հետ:
ամիս
շաբաթ
օր