Երկուշաբթի օրը փետրվարի 6-ին, Գյումրիի «Շիրակը» ուսումնամարզական հավաքի ընթացքում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում իր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: Գյումրեցիների մրցակիցն այս անգամ Երևանի «Արարատն» էր, որին Վարդան Բիչախչյանի սաները հաղթեցին 2:0 հաշվով:
Հաղթողների կազմում աչքի ընկան Դավիթ Հակոբյանն ու Ժան-Լուի Բեռնը: Նշենք, որ «Շիրակում» փորձաշրջան անցնող ֆրանսիացի լեգեոները իր երկրորդ գնդակը խփեց «Շիրակի» կազմում: Առաջին անգամ նա աչքի էր ընկել «Բանանցի» դեմ խաղում:
Ավելացնենք նաև, որ երեքշաբթի օրը «Շիրակն» ավարտում է իր ուսումնամարզական հավաքը, և հաջորդ հավաքը կանցկացնի արդեն արտերկրում:
ամիս
շաբաթ
օր