Փետրվարի 2-ից 18-ը Կրասնոդարի «Կուբանը» իր հերթական ուսումնամարզական հավաքը կանցկացնի Թուրքիայում, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Հավաքի ընթացքում Դան Պետերսկու սաները կանցկացնեն 5 ստուգողական հանդիպում: Փետրվարի 5-ին և 15-ին նրանք կհանդիպեն ռումինական «Ստյաուայի» և «Վասլյուի» հետ, փետրվարի 8-ին և 18-ին` հունգարական «Դերոմի» և «Վիդեոտոնայի» հետ: Իսկ նույն ամսվա 11-ին նրանք ուժերը կչափեն բուլղարական «Լևսկիի» հետ:
Հիշեցնենք, որ «Կուբանի» կազմում է ելույթ ունենում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին, ով հունվարին տեղափոխվեց դոնեցկի «Մետալուրգից»:
ամիս
շաբաթ
օր