Որոնել
Արխիվ
03.02.2012  13:34

Բռնցքամարտ. Արթուր Աբրահամ. «Ամենակարևոր ու առաջնային նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է»

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է աշխարհի նախկին չեմպիոն 31-ամյա պրոֆեսիոնալ բռնցքմարտիկ Արթուր Աբրահամի հետ:

- Արթուր, քո վերջին մենամարտում որոշակի փոփոխություն նկատվեց մարտավարության մեջ: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

- Ինչպես գիտեք, ես երկար ժամանակ հանդես էի գալիս միջին քաշային կարգում և հիմնականում մենամարտում էի` շեշտը դնելով ամուր պաշտպանության վրա: Տեղափոխվելով երկրորդ միջին քաշային կարգ` ես զգացի մարտի տարբերությունը: Այստեղ, ճիշտ է, բռնցքամարտիկի անձնական քաշը շատ չի տարբերվում միջին քաշայինից, բայց հարվածի ծանրությունն ու ազդեցությունը էականորեն են տարբերվում: Վերջին մենամարտում ես ավելի շատ էի շարժվում ռինգում ու դրա հետ մեկտեղ հարվածների քանակն էի ավելացրել ու երբեմն էլ գործում էի հարվածաշարերով: Մարտավարությունը անպայման պետք է փոխվի, որպեսզի կարողանաս հաջողության հասնել: Այստեղ, ի տարբերություն միջին քաշային կարգի, բռնցքամարտիկի դիմադրողականությունն էլ է բարձր, այնպես որ մարտավարության փոփոխությունը ուղղակի պահանջելի է:

- Հնարավո՞ր է , որ նորից սկսես հանդես գալ միջին քաշային կարգում:

- Չեմ կարծում, որ այդպես կլինի: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ զգում է, թե որ քաշային կարգում է իրեն լավ զգում: Միջին քաշային կարգում հանդես գալու համար ես պետք է մոտ տասը կիլոգրամ քաշ գցեմ, իսկ նման պարագայում արդեն մենամարտելը դժվարանում է, և չես կարողանում ռինգում ցուցադրել այն մարտը, որին ունակ ես: Ինձ համար հիմա երկրորդ միջին քաշային կարգը ամենահարմարն է:

- Այս տարվա սկզբին դու հայտարարել էիր, որ ձգտելու ես չեմպիոնական գոտի նվաճել: Դա լինելու է Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամա՞րտը:

- Այն, որ ես ձգտելու եմ չեմպիոնական գոտի նվաճել, դա փաստ է: Բայց թե ում հետ տեղի կունենա այդ մենամարտը, հիմա դժվար է ասել: Այս տարվա մարտի 31-ին ես ևս մեկ մանամարտ եմ անցկացնելու, և հաղթանակի դեպքում արդեն բանակցությունների կսկսենք վարել Շտիգլիցի հետ մենամարտ անցկացնելու համար: Մենամարտեր կազմակերպելու ու անցկացնելու համար համաձայունթյան պետք է գան պրոմոութերները:

- Միացյալ Նահանգներում դու երկու պարտություն կրեցիր: Նպատակ չունե՞ս վերադառնալ ԱՄՆ հաղթելու համար:

- Ինձ համար հիմա ամենակարևորն ու առաջնայինը աշխարհի չեմպիոն դառնալն է: Դրանից հետո արդեն նոր կմտածենք այլ մարտերի մասին:

- Ըստ քեզ` ժամանակակից բռնցքամարտում ու մասնավորապես երկրորդ միջին քաշային կարգում հաջողության հասնելու համար ի՞նչ է պահանջվում մարզիկից:

- Բոլոր քաշային կարգերում էլ հաջողության հասնելու համար շատ գործոններ են կարևոր: Բռնցքամարտիկը պետք է միշտ հավատա իր ուժերին ու աշխատասեր լինի, պետք է լավ մարզիչ ու պրոմոութեր ունենա: Լավ թիմ պետք է ունենա, վերջապես: Բռնցքամարտիկը պետք է նպատակ ունենա ու աշխատի այդ նպատակին հասնել: Սակայն բռնցքմարտիկի թիկունքը (թիմը) պետք է ամուր լինի: Այս ամեն ինչի հանրագումարում նոր կարելի է մեծ հաջողություններ ակնկալել:

- Եղե՞լ են մենամարտեր, որոնց ընթացքում զգացել ես, որ պարտվում ես և նյարդայնացել ես ու նետվել դեպի մրցակիցը:

- Իհարկե, եղել են: Իհարկե, նյարդայնացել եմ, բայց չեմ նետվել դեպի մրցակիցը: Այստեղ արդեն հոգեբանության ու հավասարակշռության գործոններն են առաջ գալիս: Ինչքան էլ նյարդայնանաս, չպետք է առանց մտածելու քայլեր կատարես մարտի ընթացքում: Հակառակ դեպքում կպատժվես: Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», այլ ոչ թե դու «կոտրվես»:

- Արթուր, ժամանակին Մուհամեդ Ալիին ռինգում ոտքերի աշխատանքի շնորհիվ պարող բռնցքամարտիկ էին անվանում: Չես գտնո՞ւմ, որ հիմա էլ ոտքերի աշխատանքը ռինգում հաջողության գրավականներից մեկն է:

- Միանշանակ համաձայն եմ, որ ոտքերի աշխատանքը շատ կարևոր գործոն է հաղթանակի հասնելու համար: Բայց ոչ բոլորն են կարողանում նման ձևով մենամարտել, քանի որ յուրքանչյուր բռնցքամարտիկ ունի իր ոճը, իր ձեռագիրը: Հետո բնությունն էլ իր դերն ունի այստեղ: Ոմանք հենց այդպես էլ ծնվում են, ոմանք հասնում են դրան: Սակայն կան նաև բռնցքամարտիկներ, որոնց գլխավոր զենքը ոտքերի աշխատանքը չէ: Ոճերի ու ձեռագրերի տարբերությունը ավելի հետաքրիր է դարձնում մենամարտերը:

- Բոլորին էլ հայտնի է, որ դու մեծ հարգանք ու սեր ես վայելում Գերմանիայում: Իսկ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում քեզ դժվար չի՞ լինի:

- Եթե այդ մենամարտը կայանա և կայանա Գերմանիայում, չեմ կարծում, որ որևէ մեկիս հեշտ կլինի: Կարևորը հաղթանակն է: Երբ հաղթում ես, միշտ էլ լավ է լինում: Ինչ-որ առանձնակի դժվարություն չկա: Պետք է դուրս գաս ռինգ ու ձգտես հասնել քո նպատակին: Հիմա կարևոր է հաղթանակի հասնել մարտի 31-ին կայանալիք մենամարտում, հետո նոր մտածել հաջորդի մասին: Դեռևս պարզ չէ, թե ում հետ եմ մենամարտելու այդ օրը, բայց այդ ուղղությամբ աշխատում է իմ պրոմութերը:


ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր