Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դժգոհ է մնացել այն բանից, որ իր թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրումներ չի կատարել:
«Հերիք է միայն որ թիմից 3 հոգի վնասվածք ստանան, դա արդեն մեծ խնդիր է դառնում մեզ համար: Մեզ չի բավականացնում լավ պահեստայինների նստարանը»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Sport1-ը:
Իսկ «Բավարիայի» նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն ասել է, որ իրենք նոր ֆուտբոլսիտներ չեն գնել գլխավոր մարզչի ցանկությամբ:
ամիս
շաբաթ
օր