«Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջո Քոուլը, ով ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիլում», ապագայում ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո ցանկանում է աշխատել որպս մարզիչ:
«Տեսնելով, թե ինչպես է «Լիլի» հետ աշխատում Ռուդի Գարիսան, իմ մոտել է ցանկություն առաջանում նույնը կրկնել: Ես միշտ հետևում եմ նրան, ինձ դուր է գալիս նար ոճը՝ թե՛ ցուցումներ տալու, և թե՛ խաղի վրա ազդելու»,- ասել է 30-ամյա անգլիացին Lequipe-ին:
Քոուլը խոսել է Անգլիայի և Ֆրանսիայի ակումբների տարբերության մասին: Ըստ Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանի` «Մառախլապատ ալբիոնում» թիմերը տակտիկապես ավելի հագեցած են խաղում:
ամիս
շաբաթ
օր