Որոնել
Արխիվ
01.02.2012  16:16

«Շիրակի» նախագահ. «Սա մեծ նվեր է գյումրեից ֆուտբոլասերների համար»

Գյումրիի «Շիրակի» սեփականատեր և նախագահ Արման Սահակյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է ՀՖՖ որոշման մասին, որի համաձայն Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ապրիլի 29-ին:

«Շատ հաճելի է, որ ՀՖՖ-ն մեզ վստահել է անցկացնել այդ մակարդակի հանդիպում: Դա շատ պարտավորեցնող է և մեծ պատասխանատվություն է մեզ համար: Մենք շատ հպարտ ենք, որ հնարավորություն ունենք Գյումրիում ընդունել գավաթի եզրափակիչը, քանի որ հայկական ֆուտբոլի 20-ամյա պատմության մեջ սա առաջին անգամն է, և գյումրեցի ֆուտբոլասերների համար մեծ նվեր է, որը, համոզված եմ, մեծ ուրախություն կպատճառի նրանց:

Եվ մեր ֆուտբոլիստների վրա էլ պատասխանտվություն է դրված այժմ. նրանք պետք է ջանք չխնայեն, որպեսզի սեփական հարկի տակ խաղան գավաթի եզրափակիչում: Եվ եթե մենք կարողանանք լավ անցկացնել գավաթի եզրափակիչը, ապա համոզված եմ, որ մեզ կվստահվի կազմակերպել ավելի բարձր մակարդակի մրցաշարեր և խաղեր, ինչպիսիք են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների ելույթները»,- հայտարարել է Գյումրիի ակումբի նախագահը:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր