Որոնել
Արխիվ
01.02.2012  02:31

Շախմատ. Gibraltar Masters. Մովսիսյանն ու Հակոբյանը հավակնում են մրցանակային տեղերի

Ջիբրալթարում շարունակվող ամենամյա փառատոնի Masters մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց հնդիկ Գոպալի, իսկ Գաբրիել Սարգսյանը` սևերով` վրացուհի Լեյլա Ջավախաշվիլու հետ: ԱՄՆ ներկայացնող Վարուժան Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ բրազիլիացի Ֆելիպեի նկատմամբ:

Այս հաղթանակը թույլ տվեց Հակոբյանին վաստակել 6 միավոր և հավասարվել Մովսիսյանին: Այժմ նրանք ևս 12 շախմատիստների հետ բաժանում են 3-18-րդ տեղերը` ընդամենը կես միավորով ետ մնալով առաջատարներից` անգլիացի Մայքլ Ադամսից և չինուհի Հու Յիֆանից: Գաբրիել Սարգսյանը 5 միավորով 36-67-րդ տեղերը բաժանող շախմատիստների խմբում է:

Նախավերջին` 9-րդ տուրում Մովսիսյանն ու Հակոբյանը կխաղան սևերով` համապատասխանաբար անգլիացի Դևիդ Հաուելի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կմրցի Քրեյգ Հենլիի հետ:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր