Որոնել
Արխիվ
31.01.2012  14:31

Կարեն Աղամալյան. «Օլիմպիական 5-6 ուղեգիր նվաճելը իրատեսական չէ»

Սիրողական բռնքամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում պատմել է հավաքականի ապագա ծրագրեի մասին:

- Առաջնությունը ծառայեց իր նպատակին այն առումով, որ շատ երիտասարդ բռնցքամարտիկներ, ովքեր արդեն երկու տարի է, ինչ թակում են հավաքականի դուռը, իրենց լավ դրսևորեցին: Որոշ քաշային կարգերում անզիջում պայքար ծավալվեց, որոշ քաշային կարգերում էլ հաղթեցին ֆավորիտները: Հասկանալի է, որ մեր հիմնական նպատակը օլիմպիական ուղեգիր նվաճել է, և կարճ ժամանակահատվածում մենք պետք է կարողանանք կողմնորոշվել ու հավաքականի կազմում ընդգրկենք արժանիներին:Կնշեի Կորյուն Սողոմոնյանին, ով մինչև 49 կգ քաշային կարգում կարողացավ չեմպիոնի կոչումը նվաճել` նվազագույն առավելության հասնելով փորձառու Հովհաննես Դանիելյանի նկատմամբ:

- Այդ մենամարտից հետո մարզադալիճում ծեծկռտուք է տեղի ունեցել:

- Ասեմ միանգամից, որ ծեծկռտուք չի եղել: Ուղղակի մենամարտի արդյունքը հրապարակելուց հետո որոշ երկրպագուներ դժգոհեցին և փորձեցին մոտենալ ռինգին: Քաշքշուք տեղի ունեցավ, բայց այն շատ արագ կասեցվեց, ու եզրափակիչ մենամարտերը շարունակվեցին:

- Դժգոհությունը Հովհաննես Դանիելյանի երկրպագուների կողմից էր, ամենայն հավանականությամբ:

- Կարծում եմ` այո: Բայց որպես հավաքականի գլխավոր մարզիչ նշեմ, որ անարդարություն չի եղել, և թեկուզ նվազագույն առավելությամբ, բայց հաղթել է Սողոմոնյանը:

- Հավաքականի անդամներից Հովհաննես Բաչկովը որակազրկվել է ու չիկարողացել շարունակել մրցաշարը: Դա ինչպե՞ս կանդրադառնա հավաքականում նրա ընդգրկվելու վրա:

- Բաչկովը հիմա էլ հավաքականի անդամ է: Յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ նման բան մրցումների ընթացքում կարող է պատահել, այնպես որ այստեղ արտառոց ոչինչ չկա:Կարծում եմ` Բաչկովին լավ հանդես գալու համար խանգարեց մրցումներից առաջ քաշ գցելը, ինչի հետևանքով մարզիկը որոշակի խնդիրներ ուներ: Ամեն դեպքում մենք հիմա այնքան էլ հարուստ չենք բարձրակարգ բռցքամարտիկներով, որ նրան հավաքական չընդգրկենք:

- Հայաստանի հավաքականն առայժմ վաստակել է օլիմպիական մեկ ուղեգիր: Ըստ ձեզ մեր մարզիկներից ո՞վ ունի ամենալավ հնարավորությունները օլիմպիական վարկանիշ վաստակելու համար:

- Ասեմ որ օլիմպիական ուղեգիր վաստակելու համար ամենալավ հնարավորությունը Բաքվում կայացած աշխարհի առաջնությունն էր, որտեղ մինչև ութերորդ տեղը զբաղեցրած մարզիները նվաճում էին Լոնդոնում հանդես գալու իրավունք: Բոլորն էլ գիտեն ու պատկերացնում են, թե ինչու մեր տղաներին չհաջողվեց հասնել իրենց նպատակին: Հիմա վարկանիշային մեկ մրցաշար է մնացել, և Թուրքիայում օլիմպիական ուղեգրերը տրվելու են տարբեր քաշային կարգերում տարբեր տեղերով:Օրինակ՝ 49 կգ քաշային կարգում 1-5 տեղերն են նվաճում ուղեգիր, 56կգ և 60 կգ քաշային կարգերում՝ 1-4 տեղերը, 81կգ քաշային կարգում՝ 1-3 տեղերը:Հաշվի առնելով մեր իրական հնարավորությունները` ես արդեն զեկուցել եմ նաև օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին, որ 5-6 ուղեգիր ունենալը ռեալ չէ: Մենք շատ լավ շանսեր ունենք օլիմպիական ուղեգիր նվաճելու 49կգ և 60կգ քաշային կարգերում: Եթե մենք կարողանանք նվաճել այս քաշային կարգերում ուղեգրերը, դա կհամարեմ շատ լավ արդյունք:

- Ի՞նչ հատկություններ պետք է ունենան մեր տղաները, որպեսզի կարողանան լավ արդյունքի հասնել:

- Հայ բռնցքամարտիկները տեխնիկապես շատ բարձր մակարդակ ունեն: Իսկ տակտիկական ու հոգեբանական պատրաստականության վրա աշխատել է հարկավոր:Ժամանակակից բռցքամարտը ռինգում դա տոտալ բռնցքամարտն է, և շատ կարևոր է հոգեբանորեն պատրաստ լինել նման մարտին: Ես բոլորին օրինակ կարող եմ բերել գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանին: Թող ոչ-ոք իրեն վատ չզգա, բայց այս բռնցքամարտիկը ռինգ է մտնում հաղթանակի հասնելու շատ մեծ ցանկությամբ, ու իր ուժերը շատ նպատակային էլ օգտագործում է մենամարտի ժամանակ:Այս առաջնությունում էլ Սարուխանյանը չնայած վնասվածքին դուրս էր գալիս ռինգ ու աշխատելով ինչպես հարկն է մենամարտում` ու արժանիորեն հաղթում: Իմ վրա լավ տպավորություն թողեցին նաև Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանը, Հրայր Մաթևոսյանը:

- Վերջում նշեք, թե ինչպես են նախապատրաստվելու մեր բռնցքամարտիկները վարկանիշային մրցաշարին:

- Սկզբից ասեմ, որ մեր հավաքականի թեկնածուներն ու անդամները այս պահի դրությամբ պահանջվող տվյալներին համապատասխանում էին: Սակայն մենք իհարկե միահամուռ ջանքերով պետք է աշխատենք մոտենալ վարկանիշային մրցաշարին ամենալավ մարզավիճակում:Մինչև Թուրքիա գնալը հավաքականը միջազգային երկու մրցաշարերի է մասնակցելու:Բուլղարիայում մեր բռնցքամարտիկներց վեցը ռինգ դուրս կգան փետրվարի 20-26-ը, ապա ևս վեց բռնցքամարտիկներ կմասնակցեն մարտի 2-6 Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարին:Այա այս մրցումների արդյունքներով էլ ի վերջո կկողմնոշորվենք, թե ովքեր են մասնակցելու ապրիլի 13-22ը Տրապիզոնում անցկացվելիք վարկանիշային մրցաշարին, որը միակն է մնացել բոլոր մարզիկների համար օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր