Ջիբրալթարում շարունակվող ամենամյա խոշոր շախմատային փառատոնի Masters մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սևերով հաղթեց արգենտինացի Ռուբեն Ֆելգաերին: Վերջապես հաղթանակ տարավ նաև Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով առավելության հասավ իսպանացի Ռուբեն Մորալեսի նկատմամբ: Վարուժան Հակոբյանը սևերով ոչ-ոքի խաղաց արաբ շախմատիստ Սալեմ Սալեհի հետ:
Այս տուրից հետո Մովսիսյանը ևս 10 շախմատիստների հետ 5,5 միավորով բաժանում է երկրորդ հորիզոնականը: Հակոբյանը 5 միավորով բաժանում է 12-28-րդ, իսկ Սարգսյանը` 4,5 միավորով` 23-62-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 6 միավոր վաստակած անգլիացի Մայքլ Ադամսն է:
8-րդ տուրում սպիտակներով խաղացող Մովսիսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Գոպալը, Հակոբյանինը` բրազիլիացի Ֆելիպեն: Գաբրիել Սարգսյանը սևերով կմրցի վրացուհի Լելա Ջավախաշվիլու հետ:
Նշենք, որ մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:
ամիս
շաբաթ
օր