Ֆրանսիական «Մարսելի» արգենտինացի կիսապաշտպան Լուչո Գոնսալեսը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու», հաղորդում է «Վիշապների» պաշտոնական կայքը:
Հիշեցնեք, որ Գոնսալեսը 2005-ից մինչ 2008 թվականը հանդես է եկել «Պորտույում» և այնտեղից 18 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մարսել»: Այժմ կայացավ հակառակ տեղափոխությունը և 31-ամյա կիսապաշտպանը կրկին հանդես կգա «Էստադիո դե Դրագաո» մարզադաշտում:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին «Մարսելի» կազմում մասնակցել էր 18 հանդիպման և դարձել էր 2 գոլի հեղինակ:
ամիս
շաբաթ
օր