Որոնել
Արխիվ
30.01.2012  12:08

«Փյունիկը» փորձարկում է Էդգար Հարությունյանին

Ինչպես Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից տեղեկացավ ArmFootball.com-ի թղթակիցը, թիմը հունվարի 29-ից մինչև փետրվարի 10-ը գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ իր այս տարվա առաջին ուսումանամարզական հավաքը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքին մասնակցում է 28 ֆուտբոլիստ, որոնցից 3-ը Ռուսաստանից հրավիրված նորեկներ են` կիսապաշտպան Արման Մելքոնյանը ու հարձակվողներ՝ Մանվել Կավալյանն ու Էդգար Հարությունյանը, որոնք փորձաշրջան կանցնեն «Փյունիկում»: Նշենք, որ Էդգար Հարությունյանը անցած տարի Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլին, որտեղ երեք խաղում դարձավ 2 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխչեմպիոնը փետրվարի 3-ին ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում կանցկացնի «Բանանցի», իսկ 1 շաբաթ անց էլ՝ փետրվարի 10-ին՝ նորաստեղծ Աբովյանի «Քինգ Դելյուքսի» հետ:

Ավելացնենք, որ «Փյունիկի» 2-րդ ուսումանմարզական հավաքը փետրվարի 16-ից մարտի 1-ը կկայանա Կիպրոսում:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր