Ջիբրալթարում շարունակվող ամենամյա շախմատային փառատոնի Masters մրցաշարի 6-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ուկրաինուհի Աննա Զատոնսկիխին:
Առաջատարների խմբում գտնվող Վարուժան Հակոբյանը նույնպես սպիտակներով ոչ-ոքի խաղաց վյետնամցի Լե Քուանգ Լյեմի հետ: Կրկին չկարողացավ հաղթել Գաբրիել Սարգսյանը, ով այս անգամ որ-ոքի խաղաց հոլանդացի Ստեֆան Կույպերսի հետ:
Մովսիսյանն ու Հակոբյանը 4,5 միավորով 9-20-րդ տեղերը բաժանողների խմբում են: Նրանք ընդամենը կես միավորով են ետ մնում առաջատար 8 շախմատիստենրից: Սարգսյանը 3,5 միավորով բաժանում է 60-109-րդ տեղերը:
7-րդ տուրում Մովսիսյանը սևերով կմրցի արգենտինացի Ռուբեն Ֆելգաերի, Հակոբյանը` արաբ շախմատիստ Սալեհ Սալեմի, իսկ Սարգսյանը սպիտակներով` իսպանացի Ռուբեն Մորալեսի հետ:
ամիս
շաբաթ
օր