Երևանում ավարտվել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի 2012թ.-ի առաջնությունը: Լարված պայքարում է անցել մինչև 49 կգ քաշային կարգում Հայաստանի Եվրոպայի 2008թ.-ի չեմպիոն Հովհաննես Դանիելյանի և երիտասարդների Եվրոպայի 2011թ.-ի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանի մրցամարտը: Մրցավարները հաղթանակը շնորհել են Սողոմոնյանին, իսկ Դանիելյանը բուռն կերպով է արտահայտել իր դժգոհությունը, ինչի պատճառով քաշքշուկ է առաջացել դահլիճում: Այն կասեցվել է իրավապահ մարմինների միջնորդությունից հետո:
Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին նաև Ռադիկ Թամոյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Հրայր Մաթևոսյանը (69 կգ), Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրի տիրակալ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ), Ալեքսանդր Կարագյոզյանը (91 կգ) և Սերգո Պողոսյանը (+91 կգ)։
Կանանց առաջնությունում Եվրոպայի 2011թ.-ի փոխչեմպիոնուհի Արմինե Սինաբյանը (60 կգ) հերթական` 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու կոչումը: Մյուս քաշային կարգերում ուղեագույնները ճանաչվեցին` Քրիստինե Սարգսյանը (51կգ), Լիանա Ղուկասյանը (57 կգ) և Աշխեն Սիմոնյանը (75 կգ)։
Այս առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականները, որոնք կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Տղամարդիկ ապրիլի 13-22-ը Տրաբզոնում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ կանայք 3 քաշային կարգերում օլիմպիական ուղեգրեր կվիճարկեն մայիսի 9-20-ը Չինաստանի Քինհուանջաո քաղաքում կայանալիք կանանց աշխարհի առաջնության ժամանակ:
ամիս
շաբաթ
օր