Ինչպես ArmFootball.com-ի թղթակիցը տեղեկացավ «Միկայի» մամուլի ծառայությունից, ՀՀ չեմպիոն «Ուլիսն» արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկության սեփական հարկի տակ հանդիպումները կանցկացնեն «Միկայի» մարզադաշտում:
Նշենք, որ անցած մրցաշրջանում «Ուլիսը» ՀՀ առաջնության հանդիպումները անցկացնում էր Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Սակայն այս տարի «Հրազդանում» ազգային առաջնության խաղեր չի նախատեսվում անցկացնել, քանի որ այն պետք է վերակառուցվի և պատարաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա հանդիպման համար:
ամիս
շաբաթ
օր